00:00:00

18 + Տղամարդու օրգազմի երկարաձգումը

07:04, 14 հուլիս 2021 Ժամանց

    Գիտությունը որոշ ցնցող նորություններ է երևան հանում. պարզվում է` հնարավոր է տղամարդու օրգազմը վեց անգամ ավելի ուժգին դարձնել: Ահա թե ինչպես կարող ես նրան «:o»-ից հասցնել «:O»-ի: Սովորաբար, այն ամենն, ինչ քեզնից պահանջվում է անել նրան հաճույք պատճառելու համար, նրա այսինչ կամ այնինչ մասը շոյելն է: Այս դեպքում առանձնապես մեծ խելք պետք չէ: Այնուամենայնիվ, այժմ փորձագետները պնդում են, որ այդ արագ ու հեշտ տարբերակը հեշտանքի հասնելու եղանակներից ընդամենը մեկն է: Նրանք հայտնաբերել են, որ գոյություն ունի նաև օրգազմի մի ավելի խոր, դժվար հասանելի տեսակ՝ տևական օրգազմը: Գիտենք, որ ասվածը հնչում է այնպես, կարծես դա սեքսի թեմայով քաղաքային հերթական լեգենդներից է: Բայց ամենավերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դանդաղ ու երկարատև սիրային նախերգանքի դեպքում տղամարդու ուղեղում արտազատվում է երեք կարևորագույն հորմոն՝ տեստոստերոն, դոպամին և օքսիտոցին։ Սրանք միասին արտադրվելու դեպքում վերջիվերջո հանգեցնում են ավելի երկարատև ու ուժգին եզրափակիչ ակորդի: Իրականում, ըստ միջին վիճակագրության, տղամարդու օրգազմը տևում է մոտ հինգ վայրկյան, մինչդեռ գրգռելու ճիշտ ծավալի (և ճիշտ հնարքների) դեպքում նա կարող է հաճույքից ցնցվել գրեթե 30 վայրկյան: Ուրեմն քո սիրելիին սովորականից վեց անգամ ավելի ուժգին հեշտանք ապահովիր՝ օգտագործելով գիտականորեն հաստատված գայթակղման մեր պլանը: Քայլ 1. Ֆիլտրիր նրա կեղտոտ մտքերը Նպատակը, ինչպես նկարագրեցինք, մարաթոնյան պայթյունն է, այլ ոչ թե միայն արագ հրավառությունը: Եվ տղամարդուն այդ վիճակին հասցնելու համար քեզնից պահանջվում է լիուլի ժամանակ տալ նրան՝ ֆանտազիաներին տրվելու և այնպիսի վայրենի գաղափարներ հղանալու համար, որոնք իսկապես կտրուկ մեծացնում են նրա ցանկությունը։ Սա նշանակում է, որ դու պետք է սկսես նրա միտքը գրգռել շատ ավելի վաղ, քան դու կդիպչես նրա մարմնին: Ուրեմն գայթակղման քո առաքելությունն սկսիր որքան հնարավոր է վաղ (օրինակ՝ երբ դուք երկուսդ էլ առավոտյան սկսում եք պատրաստվել) և շարունակիր այն ողջ օրվա ընթացքում: Մենք, այնուամենայնիվ, չենք խոսում սովորական ակնհայտ քայլերի մասին, ասենք՝ բաց հետույքով տանն անցուդարձ անելը, որպեսզի սիրելիդ կարողանա հիանալ քո կանացի բարեմասնություններով: «Քո գործողություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե որոշ քայլեր թողնես տղամարդուդ երևակայությանը, լինի դա չարաճճի հուշումներ նրա ականջին շշնջալը, թե դռնից դուրս գալուց առաջ ազդրիդ վերին հատվածից միայն մի կտոր ցուցադրելը»,- ասում է Լուան Բրիզենդինը՝ «Տղամարդու ուղեղը» գրքի հեղինակը: «Երբ նրա միտքը ստիպված է լինում լցնել բացերը, դա նրան դրդում է երևակայել սեքսի բազմապիսի հնարավորություններ, ինչը նրան երկար ժամանակ պահում է գայթակղված և գրգռված վիճակում»,- ասում է փորձագետը: Քաղցր տանջանքների այդ ամբողջ պրոցեսը ծառայում է մի կարևոր նպատակի՝ հարուցել հորմոնային կրկնակի ներհոսք, որն ի վերջո կհանգեցնի երկարաձգված օրգազմի: Առաջին հերթին այն խթանում է տեստոստերոնի արտադրությունը, ինչը բազմապատկում է տղամարդու լիբիդոն (այն է՝ նրա ցանկասիրությունը): Ըստ սեռական հարցերով թերապևտ դոկտոր Իվոն Ք. Ֆուլբրայթի՝ դա ավելացնում է դոպամինի քանակը. սա այն հորմոնն է, որը պատասխանատու է ֆիզիկական սեքսուալ գրգռվածության առաջացման համար: «Երբ դու ժամեր շարունակ գրգռել ես տղամարդուդ ուղեղը, նրա օրգանիզմն արդեն լի է այդ երկու քիմիական միացություններով»: 5 քայլերը, որոնք դուրս չեն գա նրա մտքից 1. Այնպես արա, որ նա տեսնի քեզ կիսամերկ առավոտյան մազերդ չորացնելիս: 2. Այդ ընթացքում միացրու քո սիրելի երգերից մեկը (մեր նախընտրածը Ռիհաննայի «S&M»-ն է) և շարունակիր շպարվել: Ամբողջ օրվա ընթացքում նրա ուղեղից դուրս չի գա այն պատկերը, թե ինչպես էր տարուբերվում հետույքդ: 3. Օրվա ընթացքում նրան սեքսուալ բովանդակությամբ մի հաղորդագրություն ուղարկիր: 4. Երբ պատրաստվում ես նրան դիմավորել ծանր աշխատանքային օրվա ավարտին, դուռը բացիր առանց կրծկալի. առաջինը, որ կզարնի նրա աչքին, քո պտուկների գայթակղիչ տեսքն է: 5. Մինչ դուք միասին ընթրում եք, մի որևէ ինտրիգային բան ասա, ասենք. «Տես, թե ինչպես եմ կուլ տալիս մսի այս կտորը: Հենց այդպես էլ քեզ եմ կուլ տալու»: Քայլ 2. Հպվիր և չարչարիր Ննջարանում նրան դանդաղորեն գրգռելու ընթացքը չպիտի ընդհատվի: Սա է այն ժամանակահատվածը, երբ դու իսկապես մեծացնում ես պրոցեսի ինտենսիվությունը՝ ավելի շատ կենտրոնանալով նախերգանքի ընթացքում քո տղամարդուն շոյելու և հպվելու վրա՝ մատներիդ ծայրերով, շուրթերով, ստինքներով: Ահա թե ինչու. ամեն անգամ, երբ դիպչում ես քո տղամարդուն, նրա օրգանիզմն արտազատում է երրորդ «էլեկտրականացնող» հորմոնը՝ օքսիտոցինը, որը հայտնի է նաև որպես «գրկախառնության հորմոն»: Այդ հորմոնը նրան ստիպում է իրեն քեզ ավելի մտերիմ զգալ և ոչ միայն. այն նաև ունի քո սիրելիի օրգազմը հզորացնելու հատկություն: «Օքսիտոցինն օրգազմի ժամանակ ներհոսում է ուղեղ,- բացատրում է դոկտոր Բրիզենդինը,- և գիտնականները կարծում են, որ հենց այդ հորմոնը կարող է պատասխանատու լինել մարմնով մեկ տարածվող դողէրոցքի զգացողության համար»: Որքան շատ ես գրգռում նրան մաշկը մաշկին կոնտակտի միջոցով, այնքան ավելի շատ է կուտակվում հորմոնը: Զուգակցիր դա տեստոստերոնի և դոպամինի ավելցուկով և կստանաս մի եռակի ազդեցություն՝ ինտենսիվացնելու և սնելու նրա ահագնացող Օ-ն: Եվ սա ամբողջը չէ: «Օքսիտոցինը նաև հարուցում է նրա առնանդամի՝ սերմնաժայթքումն ապահովող մկանների կծկումները,- ասում է դոկտոր Բրիզենդինը: - Ուրեմն այդ սեղմումները կլինեն սովորականից ավելի ուժգին»: Սակայն այստեղ մի «բայց» կա. այդ պայթյունային օրգազմը հասունացնելու համար դու չես կարող դիպչել նրա մարմնի ցանկացած մասի... և մանավանդ այն մասին, որին նա ամենից շատն է ցանկանում, որ դու դիպչես: «Կարևոր է միայն բավարար չափով մոտենալ նրա սեռական օրգաններին՝ առանց իրականում դրանց հպվելու,- ասում է կլինիկական սեռաբան դոկտոր Ռեյչլ Ռոսը: - Դա առաջ է բերում էրոտիկ սպասում: Երբ քո տղամարդը ստիպված է դիմանալ մինչև այն պահը, երբ դու վերջապես անցնում ես նրա առնանդամին, նրա ուղեղը ստանում է դոպամինի ևս մեկ չափաբաժին»: 5 քայլեր, որոնք կէլեկտրականացնեն տղամարդուդ մարմինը 1. Հագիր քո ամենագրգռիչ մետաքսե կրծկալը և կուրծքդ սահեցրու նրա իրանի վրայով վերուվար՝ դադար տալով անմիջապես նրա գերզգայուն թմբիկի հատվածի վերևում: 2. Շոյիր նրա իրանի կողային հատվածը (նրա կողերի անմիջապես ներքևից մինչև ազդրոսկրը): Դա տնքոցներ առաջացնող քիչ հայտնի գոտի է՝ այնպիսի նյարդով, որը միանում է տղամարդու առնանդամին: Այդ տարածքը ռեֆլեքսորեն գրգռելը նրա կոնքային մկաններին ստիպում է կծկվել, ինչի արդյունքում քո սիրելին տառապում է հանուն լիարժեք մերձեցման: 3. Իջիր մի փոքր վար և մերսիր նրա հետույքից անմիջապես վեր գտնվող հատվածը: Ողնաշարի հիմքը լի է նյարդային վերջավորություններով, որոնք թեժ հաճույքի ազդակներ են հղում տղամարդու ուղեղ: 4. Լեզվովդ մի մեծ շրջան գծիր նրա սեռական օրգանների շուրջ՝ գրգռիչ ձևով լիզելով նրա որովայնի ստորին հատվածը և ազդրերի ներսի կողմը: 5. Կենտրոնացիր նրա ազդրերի վերին հատվածի վրա. համբուրիր և նրբորեն կծոտիր այդ տարածքը (թացությունը մեծացնում է հաճույքը): Այդ մասում մի հզոր նյարդ կա, որն անուղղակիորեն գրգռում է տղամարդու «գործիքը»: Ավելին՝ այդ մասում մաշկն ավելի բարակ է, հետևաբար՝ էլ ավելի զգայուն: Քայլ 3 . Օգտագործիր «կանգառ-մեկնարկ» հնարքը՝ գերագույն հաճույքով ավարտելու համար Այս փուլում քո տղամարդն այնքան տաքացած կլինի, որ կարող է «ժայթքել»... եթե դու նրան թույլ տաս: Բայց հզոր վերջաբան ապահովելու համար դու պետք է նրան պահես աճող գրգռվածության վիճակում: Գաղտնիքը նրան պարբերաբար օրգազմի շեմին հասցնելը և ապա դադար տալն է: Ո՞րն է պատճառը, որ այս հնարքն այսքան արդյունավետ է: «Օրգազմը վերահսկվում է օրգանիզմի սիմպատիկ նյարդային համակարգի կողմից, որը հայտնի է նաև որպես «կռվել, թե փախչել» համակարգ,- ասում է դոկտոր Բրիզենդինը: - Սա այն վիճակն է, որում սթրեսի պայմաններում գտնվելիս հայտնվում է օրգանիզմդ»: Որքան հաճախ կանգառներով ու մեկնարկներով խաղաս նրա հոգու հետ, այնքան ավելի «սթրեսային» (իսկապես լավ իմաստով) վիճակում կհայտնվի նրա մարմինը, ինչը կինտենսիվացնի նրա գրգռումը: Դու կցանկանաս կրկնել այս ցիկլը (հասցնել նրան այն կետին, որից հետդարձ չկա, իսկ այնուհետև հետ քաշվել) առնվազն երկու կամ երեք անգամ: Եթե տղամարդուդ դեմքը կարմրում է, իսկ շնչառությունն էլ ավելի արագանում, կամ մկանները գերլարված են, ուրեմն նա այլևս չի կարող ինքն իրեն զսպել: «Երբ նա հասնի այդ կետին, կթվա, թե ամբարտակ է կործանվել»,- ասում է դոկտոր Ռոսը: Նրա մարմինը կողողվի հաճույքի ալիքներով, որոնք կարծես թե շարունակում են կուտակվել: 5 քայլեր, որոնք տղամարդուն կթռցնեն սահմանից անդին 1. Նրան թույլ տուր ներթափանցել քո մեջ, բայց կանգնեցրու այն պահին, երբ նրա անդամի միայն գլխիկն է մտած հեշտոցիդ մեջ: Ապա առնանդամի գլխիկի շուրջ մի քանի անգամ կծկիր PC մկաններդ (սրանց միջոցով ես կարողանում միզելու ընթացքում կանգնեցնել մեզիդ հոսքը)՝ նախքան թույլ տալը, որ նրա անդամի մնացած հատվածը մտնի քո մեջ: 2. Ընդունիր «կինը վերևից» դիրքը և ամոթաշուրթերդ քսիր նրա թմբիկին՝ առնանդամից անմիջապես վեր գտնվող մասին: Այդ կերպ նրա առնանդամը միայն մի փոքր է ներթափանցում քո մեջ՝ փոխանակ ամբողջությամբ ներս մտնելու և դուրս գալու, և տղամարդդ զերծ է մնում առնանդամի՝ օրգազմ հարուցող շփումից: Սա նրան կպահի հաճելի անորոշության վիճակում (իսկ դու քեզ անասելի լավ կզգաս): 3. Սեռական դիրքերը փոխելիս (օրինակ՝ «կինը վերևից» դիրքից «շնային» դիրքի անցնելիս) հեռացիր մահճակալի մյուս հատվածը և ինքնագրգռմամբ զբաղվիր, որպեսզի նա ականատես լինի մի «չարչարող» շոուի՝ նախքան կրկին քո մեջ ներթափանցելը: 4. Երբ տղամարդդ մոտ է օրգազմին, նրա ամորձիները մեղմորեն քաշիր ներքև. դա կհետաձգի ժայթքումը: Եթե ցանկանում ես արագացնել պրոցեսը, ձեռքերիդ տուր գավաթի տեսք, գրկիր նրա ամորձիները և բարձրացրու դեպի առնանդամ: 5. Շարունակաբար սեղմիր նրա perineum-ը (տղամարդու ամորձիների և հետույքի միջև ընկած հատվածն է): Բութ մատով սեղմած պահիր այդ հատվածը կամ մատներով տրորիր այն՝ շրջանաձև շարժումներով: Դա կարծես նրա հեշտանքի «start/stop» կոճակը լինի։ Շոշափիր այն՝ տղամարդուդ գրգռումն արագացնելու համար, ապա դադարեցրու՝ պրոցեսը դանդաղեցնելու համար: Զգուշացում։ Դու նրան չափից դուրս շատ ես գրգռել... • Տղամարդուդ ձեռքերի և ոտքերի մատներն այնքան երկար ժամանակ են կծկվել, որ նա հոդացավ ունի: • Տղամարդդ խնդրում է հինգ րոպեով ընդմիջում անել, որպեսզի կարողանա լիցքավորվել ածխաջրերով: • Այնքան հաճախ ես սեղմել նրա հետույքը, որ կարծես թե սիրելիդ քո ձեռքի տեսքով տատու ունի: • Կեղտոտ խոսքերի նրա բառացանկում գերակայում են հետևյալ բառերը՝ «O՛հ, սիրելիս, դադարեցրու: Խնդրում եմ: Ուղղակի դադար տուր»: • Մաշկը մաշկին հպումներն այնքան ինտենսիվ են եղել, որ քո ստինքներն ու նրա ամորձիները... մաշվել են: • Նա կեսկատակ-կեսլուրջ իրեն դնում է ոստիկանի տեղ և ասում. «Տիկի՛ն, վեր բարձրացրու ձեռքերդ և հեռու մնա իմ առնանդամից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր