00:00:00

Արման Աբովյանի հարցադրումները ԱԳՆ-ին

21:26, 12 հուլիս 2021 Բլոգ

Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեր առաջ մի շարք երկրների դեսպաններ այցելեցին թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաքը, խնդրում եմ հայտնել հետևյալը. • Ինչ քայլեր են կատարվել ՀՀ ԱԳՆ կողմից՝ կանխելու ադրբեջանական կողմի սույն սադրիչ գործողությունները դիվանագիտական դաշտում, • Պատրաստվում է արդյոք ՀՀ ԱԳ նախարարությունը դիմել դիվանագիտական քայլերի, մասնավորապես՝ բողոքի նոտաներ հղել այն պետությունների դիվանագիտական հաստատություններին, որոնց ներկայացուցիչներն այցելել են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, • Եվ առհասարակ, խնդրում եմ պարզաբանում տալ՝ արդյոք ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱԳՆ համարում են տվյալ տարածքները թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ, թե՝ ոչ: Հարգանքով՝ ԲՀԿ խմբակցություն ԱԺ պատգամավոր ԱՐՄԱՆ  ԱԲՈՎՅԱՆ  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր