00:00:00

Մարդիկ զոհվում են սելֆիի պատճառով

02:30, 13 մայիս 2018 Ժամանց

2017 թվականին սելֆիի նկարահանումների ժամանակ անուշադրության պատճառով առնվազն 29 մարդ է մահացել։ Համեմատության համար նշենք, որ շնաձկների հարձակումից վերջին կես տարվա ընթացքում գրեթե հինգ անգամ ավելի քիչ մարդ է մահացել։ Ընդ որում, մահացու սելֆիների վիճակագրությունը տարեց տարի աճում է։ Մարդկանց մեծ մասը զոհվում է այն պատճառով, որ օրինակ չեն նկատում մոտեցող գնացքը, կամ ընկնում են պատուհանից։ Սելֆիի սիրահարների ամենատարածված վնասվածքներից մեկը դաստակի կոտրվածքն է։ Ընդ որում, պարտադիր չէ, որ լինի այն ձեռքը, որը պահում է սելֆիի ձողը. լուսանկարվելու սիրահարները կարող են ջարդել ձեռքը, փորձելով փրկել հեռախոսը, ընկնելով օրինակ չնկատած աստիճաններից։ Վիճակագրության տվյալների համաձայն՝ ամենաանզգույշը լուսանկարվում են Հնդկաստանի բնակիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր