00:00:00

Հայտնի «ավտոհսկան» մարտահրավեր է նետել Tesla-ին

20:00, 09 հուլիս 2021 Ժամանց

Աշխարհի չորրորդ խոշորագույն ավտոարտադրող Stellantis-ը մինչև 2025 թվականը 30 միլիարդ եվրո կծախսի իր մեքենաների էլեկտրականացման համար: Համապատասխան ռելիզին ծանոթացել է lenta.ru-ն: Էլեկտրական մեքենաների ոլորտի առաջատարի՝  Tesla-ի հետ մրցակցելու համար կորպորացիան հինգ գործարան կկառուցի էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրության համար: Դրանցից երեքը կլինի Եվրոպայում, երկուսը` Միացյալ Նահանգներում: «Հիմա հիանալի ժամանակ է ժամացույցի սլաքը շրջելու և նոր մրցավազք սկսելու համար: Մենք ամբողջ արագությամբ գնում ենք դեպի էլեկտրաֆիկացում»,-ասել է Stellantis-ի գլխավոր տնօրեն Կառլոս Տավարեսը: Stellantis-ից հայտնել են, որ կորպորացիայի բոլոր 14 ապրանքանիշերը, ներառյալ Opel, Peugeot, Fiat, Jeep, Alfa Romeo, Citroen, Dodge, Maserati, ամբողջությամբ կանցնեն էլեկտրական շարժիչների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր