00:00:00

Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են․ Տիգրան Աբրահամյան

15:24, 09 հուլիս 2021 Բլոգ

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում։ Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։ Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈՒ բարեփոխում անելու։ Այս մասն ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։ «Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառուցեք։ Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախորդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։ Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ ե՞ն պետք։ Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկող, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։ Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում, ո՞նց ես ապրում»,- նշել է նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր