00:00:00

«Փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել. Վարդևանյանը՝ ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշման մասին

01:15, 09 հուլիս 2021 Բլոգ

Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով ՔՊ–ի՝ ՍԴ ներկայացրած դիրքորոշմանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։ Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց՝ այլ ծանրաբեռնվածություն ունի։ Ի դեպ,  Ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր եւ դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։ Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր