Այսօր ՊԲ հրետանային զորատեսակի հիմնադիրներից մեկի, Արցախի հերոս, գեներալ մայոր Ժորա Գասպարյանի ծննդյան օրն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախքան 44-օրյա պատերազմը, երբ պատրաստում էի «Գեներալները» պայմանական վերտառությամբ աշխատությունը, նրան վերաբերող գլխում գրել էի նաև հետևյալը.
«... Զորացրվելուց հետո՝ Ակնայի մերձակայքում վարձակալելով մի փոքրիկ հողակտոր, պաշտոնաթող գեներալը սկսեց զբաղվել այգեգործությամբ: Հիմնեց նռան այգի և հոգատար մշակի խնամքով տարածքը դարձրեց օազիս: Հասցրեց նաև ծննդավայր Զարդախաչում վերակառուցել ադրբեջանցիների կողմից հիմնովին ավերված հայրական տունը, գյուղամիջում կառուցեց Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր...