00:00:00

«Քեզ կարգի բեր, Իշխանի՛կ, չափերիդ մեջ մնա, թե չէ ականջներդ մի օր կքաշեմ». Արմեն Խաչատրյանը՝ Իշխան Սաղաթելյանին

20:41, 07 հուլիս 2021 Բլոգ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորին ափսոսանքս եմ հայտնում, որ հայ ժողովրդի պատմության ճակատագրական պահերին ազգանպաստ գործունեությամբ փառաբանված, ազգին բազում ականավոր գործիչներ տված ՀՅԴ-ի այսօրվա լիդեր են հանդիսանում միջակությունները, ովքեր իրենց խոսք ու վարքով շարունակ իջեցնում են կուսակցության վարկանիշը, իրենց գործելակերպով այն տանում դեպի իր իսկ գաղափարական առանցքի տրամագծորեն հակառակ կողմը։ «Դրանցից» մեկին, ով սպառնում է «օր ու արև չտալ» ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին, ոմանց էլ՝ «ստորացնել», մի սրտացավ խորհուրդ տամ՝ դիմի՛ր մասնագետի օգնության, խեղված հոգեբանությունդ կարգի բեր, հաշտվիր ինքդ քեզ, անցյալիդ ու ներկայիդ հետ։ Մեր պետությունն այն թատերաբեմը չէ, որտեղ քո ձախողված կյանքի ողբերգությունը պիտի խաղաս ու երբևէ ապրածդ բացասական էմոցիաներն աջ ու ձախ պարպես՝ վրեժխնդիր լինելու և դրանցից ազատվելու նպատակով։ Եթե Դու ես որոշում այս ժողովրդի կամքի «օր ու արևը», հետևաբար կրկնում եմ բառերս՝ տեղս էլ գիտես, հասցես էլ, սպասում եմ քեզ, որ գաս, օր ու արևս կտրես։ Համ էլ ստելուց առաջ շունչ քաշիր, մտածիր, հիշողությունդ թարմացրու, թե՞ մոռացել ես, որ այդ նույն ԱԺ-ի մոտ ձեր երիտասարդների հետ դաստիարակչական զրույց ունենալուց հետո ո՞նց էիք բողոքում, որ ճնշել եմ երիտասարդներին։ Համ էլ այդ ամենի տեսանյութը կա, որից հանրությունն իր եզրահանգումներն է արել , թե ով ում է ստորացրել: Բայց մի նախադասություն էլ ասեմ քեզ հասկանալի բառապաշարով՝ «Քեզ կարգի բեր, Իշխանի՛կ, չափերիդ մեջ մնա, թե չէ ականջներդ մի օր կքաշեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր