1. Նա կքնի և քեզ հետ, և իր կնոջ հետ
Միգուցե նա նաև խոստովանի դա, բայց դու մտածում ես, որ դա ժամանակավոր է: Իսկ նա անում է այն, ինչ պետք է, որ ամենուր իր համար լավ, հարմարավետ լինի:
2. Նա դեռ կսիրի իր կնոջը, որքան էլ դու հիասքանչ լինես
Դու կարող ես կատարյալ լինել, դառնալ նրա լավագույն ընկերը, բայց նա կին ունի, ով նրա հետ շատ բաների միջով է անցել, և հնարավոր է՝ նրա համար երեխաներ է ծնել: Այդ կապն ու նրանց պատմությունը ցեմենտի նման են, հատկապես, երբ կինը հավատարիմ է իր ամուսնուն ու սիրում է նրան: Եվ նա ռիսկի չի դիմի՝ տան բարեկեցությունը հարվածի տակ դնելով:
3. Դու նրա առաջնահերթությունը չես լինի
Նա կփորձի քեզ համար ժամանակ կորզել աշխատանքի ու ընտանիքի արանքում, բայց դու միշտ կլինես սոսկ վերջին վայրկյանի որոշում: Նա կարող է քեզ թանկարժեք նվերներ տալ, գրել հաճելի հաղորդագրություն-նամակներ, միան թե դու մոռանաս, որ նրա կյանքում գլխավորը չես:
4. Դու տոները միայնակ կանցկացնես
Եվ դու քեզ միայնակ կզգաս, նույնիսկ, եթե ընկերներդ քեզ մոտ լինեն: Քանի որ դու գիտես, որ սիրած տղամարդ ունես, բայց նա երբեք տոն օրերին քո կողքին չի լինի: Իսկ նրա ընտանեկան ճանապարհորդությունները կնոջ հետ քեզ համար տանջանք կլինեն, որովհետև դու հասկանում ես, որ պարզապես նրա գաղտնիքն ես:
5. Դու քո անձնական կյանքը կթաքցնես քո ընկերներից ու հարազատներից
Քանի որ դու արդեն անհարմար ես զգում ասել, որ ամուսնացած տղամարդ է կողքիդ, ով միգուցե և խոստացել է բաժանվել կնոջից ու լինել քեզ հետ, բայց դա այդպես էլ չի անում:
6. Դու տարիներ կանցկացնես այն օրվա սպասումով, որն այդպես էլ չի գա
Հավանաբար դու նրա ոչ առաջին, և ոչ էլ վերջին սիրուհին ես: Դու ուզում ես հավատալ, որ քեզ հետ նա այլ պատմություն ունի, որ դու առանձնահատուկ ես, բայց իրականում դու պարզապես իզուր ժամանակ ես վատնում:
7. Երբ դու փորձես հեռանալ, նա քեզ բաց չի թողնի
Նա ասում է, որ չի ուզում խանգարել քեզ ապրել, բայց հետո, միևնույն է, գրում է քեզ, նվերներ ուղարկում, խոստանում խոսել իր կնոջ հետ: Բայց իմացիր՝ նա երբեք չի հեռանա նրանից, իր երեխաներից ու փողերից:
8. Դու կսկսես մեղքի ու ափսոսանքի մեծ զգացում ունենալ
Եվ դու կդադարես լինել այն վստահ ու խելացի կինը, որը եղել ես: Դու ինքդ քեզ չես ճանաչի: Դու կհայտնվես ծուղակում՝ սիրահարված նրան ու այլևս անընդունակ ուրիշի սիրելու, թեպետ քո տղամարդը քեզ նվիրված չէ:
9. Արդյունքում նա կխոստովանի, որ չի կարող հեռանալ իր կնոջից
Ու դու քեզ էժան ու օգտագործված կզգաս: Նա կասի, որ իրականում իրենց մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Դու գիտես, որ նա դողում է իր կանխատեսելի ու անվտանգ, հարմարավետ կենսակերպի վրա ավելի շատ, քան քեզ հետ անկեղծ զգացմունքների վրա:
10. Դու նրան բաց կթողնես
Վերջապես դու կհասկանաս, որ այդ անվերջ մեղսավոր շրջանը քեզ խանգարում է ապրել, ու կկտրես այն: Միայն թե պինդ եղիր, քանի որ նա կարող է քեզ վերադարձնելու փորձեր անել, սկսել նորից բողոքել կնոջից ու ասել, որ կարոտում է քեզ: Ու երբ դու դիմադրես ու չվերադառնաս նրա մոտ, շուտով կիմանաս, որ նա քեզ փոխարինող է գտել:
Իսկ քեզ ոչ ոք չի կարեկցի: Չէ՞ որ դու սիրուհի ես: Քեզ դեռ կմեղադրեն, ու դու քեզ միայնակ կզգաս:
Այնպես որ, երբեք հարաբերություններ մի սկսիր ամուսնացած տղամարդկանց հետ, իսկ եթե արդեն սկսել ես, վերջ տուր դրանց՝ հանուն ինքդ քեզ: