Ամստերդամ, Նիդեռլանդներ
Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասը հայտնի է իր հասարակաց տներով, գեղեցիկ ջրանցքներով և սրճարաններով: Այս թաղամասում տանել չեն կարողանում զբոսաշրջիկներին, որոնք ամբողջ ժամանակ փորձում են լուսանկարել պատուհաններից նայող մարմնավաճառներին: Եթե ձեզ նկատեն լուսանկարչական սարքով, լավագույն դեպքում այն կխլեն ձեզանից, վատագույն դեպքում՝ կարող եք ծեծի ենթարկվել:
Հարավային Կորեա
Այստեղ արգելված է լուսանկարել կանանց՝ առանց իրենց համաձայնության՝ նույնիսկ հասարակական վայրերում: Դա համարվում է սեռական ոտնձգություն և պատժվում է մինչև 10 միլիոն վոն տուգանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ:
ԱՄՆ
Լուսանկարահանման հետ կապված օրենքներն ԱՄՆ-ում շատ ավելի մեղմ են, քան Հարավային Կորեայում: Այստեղ հիմնականում օրենքը կարող է խախտվել մասնավոր սեփականության լուսանկարման դեպքում: Լուսանկարահանման թույլտվություն, որպես կանոն, կարելի է ստանալ գույքի սեփականատիրոջից: Կարևորը՝ միշտ ուշադրություն դարձնել արգելող նշաններին: Այդ ժամանակ կկարողանաք խուսափել շատ տհաճություններից:
ԱՄԷ
ԱՄԷ-ում արգելված վայրում լուսանկարահանումը կարող է հանգեցնել 1-3 ամիս ազատազրկման և 1361 դոլար տուգանքի: Շատ վայրերում չի կարելի լուսանկարել սնահավատությունների պատճառով, չի կարելի նաև լուսանկարել կառավարական շենքերը, որոշ կամուրջներ և շեյխերի պալատներ: Պալատների լուսանկարման արգելքն ամրագրված է օրենքով:
Հյուսիսային Կորեա
Այս երկրում գտնվելու համար պետք է պատրաստ լինեք ձեր տեղաշարժման և պահվածքի խիստ սահմանափակումների: Իրավունք չունեք հյուրանոցից դուրս գալու առանց էքսկուրսավարի, ինչպես նաև լուսանկարել՝ առանց նրա թույլտվության: Հակառակ դեպքում՝ ձեզ սպասվում է տուգանք կամ ավելի վատ պատիժ:
Անգլիա
Լուսանկարել սիրողներին Անգլիայում ըմբռնումով են մոտենում: Սիրողական լուսանկարներ կարելի է անել գրեթե ամենուր, սակայն եթե խոսքը վերաբերում է կոմերցիոն լուսանկարահանմանը, ապա հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Օրինակ՝ Թրաֆալգարյան հրապարակում և Պառալամենտի հրապարակում կոմերցիոն լուսանկարահանումն, առանց քաղաքապետի թույլտվության, արգելված է:
Ճապոնիա
Ճապոնիայում արգելված է լուսանկարել որոշ տաճարներ և որոշ արձաններ: Ասում են, որ դա կարող է զայրացնել ոգիներին: Որոշ տաճարներ ընդհանրապես չի կարելի լուսանկարել, իսկ որոշները՝ տարվա կոնկրետ եղանակների: