00:00:00

Մարդ չուտի, չխմի, հետևի այս գզվռտոցին: Միմյանց արժանի են․ Վարդանյան

16:11, 29 հունիս 2021 Բլոգ

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում... Վերջին օրերին լուռ հետևում եմ Մարության & ՔՊ փոխհրաձգությանը: Արայիկ Հարությունյանը արդեն ոչ թե կուլիսներում, այլ եթերով Մարությանին մեղադրեց կապիտուլյանտին բացահայտ չսատարելու համար: Մեղադրու՞մ եմ Արայիկին: Ո՛չ: Արդարացի է, չէ՞ որ Կարգին Հայկոն մեկ անձի ռեյտինգի շնորհիվ է 2018 թվականին լոնք անելով հեղափոխությունից հետո մտել ՔՊ ու 81 % քվե ստանալով դարձել քաղաքապետ Հայկ Մարության: Արձակուրդ գնալու հարցում վերջինս ռեկորդակիր է: Արձակուրդ էր նաև քարոզարշավի օրերին: «Բկլիկ Ձկնիկը» լող տվեց, լող արեց, իջավ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը: Որևէ մեկս կասկած չունենք նրա ինքնապաշտպանական բնազդի վրա: Ի դեպ, ընտրությունների հենց հաջորդ օրը մեր քաղաքապետը բրուտալ կերպարով վերադարձավ աշխատանքի ու սկսեց ապացուցել տղամարդկությունն ու սկսեց  3 տարի անց գործ անել: Կապիտուլյացիայից հետո, շուրջ 8 ամիս Մարությանը լռեց, այնինչ իրեն ձայն տված քաղաքացիները ուզում էին լսել` ի՞նչ կարծիքի է երկրում ստեցծված ծանր ներքաղաքական իրավիճակի ու, այո´, կապիտուլյացիայի ու վերջինս իրականացնող անձի մասին: Ի՞նչ արեց` լռեց: Տարբեր շրջանակներում խոսում էին, որ դժգոհ է իր քաղաքական թիմից ու կոշտ է արտահայտվում իր վերադասի մասին: Ես և պրն. Խաժակյանը նոյեմբեր ամսին նախագիծ մուտք արեցինք, որով ուղերձ էինք հղում` կառավարության հրաժարականի պահանջով: Ի՞նչ արեց Մարությանը: 4 ամիս անց, օրենքի ուժով նախագիծը ներառեց օրակարգ: Չէ, կողմ չքվեարկեց: Նույնիսկ ձեռնպահ չքվեարկեց: Քվեարկեց դեմ: Երեկ ՔՊ «ռահվիրանը»՝ armtimes-ը մի ծավալուն հոդված գրեց` հասկացնելով Մարությանին` երիտասարդ, իրերդ հավաքիր, գնացքդ մոտենում է: Հոդվածը մեծ շուքով սկսեցին տարածել քպ-ականներն ու Մարությանի անմիջական ենթակայության տակ գտնվող մարդիկ: Մարդ չուտի, չխմի, հետևի այս գզվռտոցին: Միմյանց արժանի են: Հ. Գ. Էէէէէէհ Հա՛յկ ջան, ասողին լսող էր պետք: Հավատում եմ, որ մարդկային նորմալ զգացողություններ են արթնացել երկիր կորցնելուց ու այդքան զոհ ունենալուց հետո: Անկեղծ հավատում եմ, բայց դուխ էլ էր պետք...»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր