00:00:00

Ֆինլանդիայում աշխարհի ամենալավ որակի օդն է

22:30, 09 մայիս 2018 Ժամանց

Ֆինլանդիայում աշխարհի ամենալավ որակի օդն է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆիննական Օդերեւութաբանական ինստիտուտին եւ ԱՀԿ-ի անցկացրած հետազոտության տվյալներին: «Ֆինլանդիայում օդի աղտոտիչների՝ փոքր մասնիկների խտությունը միջինում մեկ խորանարդ մետրում 6 միկրոգրամ է, ինչը ամենացածր ցուցանիշն է մյուս երկրների համեմատ», - նշվում է  ինստիտուտի հաղորդագրության մեջ: Ցուցակի վերջում հայտնվել են Մերձավոր եւ Հեռավոր Արեւելքի, ինչպես նաեւ Աֆրիկայի երկրները, որտեղ աղտոտող մասնիկների խտությունը 10 կամ մի քանի անգամ ավելի բարձր է, քան  Ֆինլանդիայում: Միեւնույն ժամանակ, օդի որակի առումով Ֆինլանդիային ամենամոտն են, Էստոնիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Իսլանդիան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր