00:00:00

Հայկ Մարությանին չի փրկելու «կռուտիտը», թե դա եղել է ընդամենը հավաքարարների ինքնաբուխ պերֆորմանսը. Զոհրաբյան

13:59, 20 հունիս 2021 Բլոգ

Իսկ ո՞ւր է Հայկ Մարությանը: Այս մաին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ՝ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլի փալաս չդառնալը սկսել էի հարգել։ Ու որ Հայկոն մի քանի անգամ հրաժարվել էր կատարել Նիկոլի կեղտոտ հանձնարարականները՝ դա էլ գիտեի։ Ընտրությունների վերահսկման մեր կոմիտեն տեղեկություն ստացավ, որ ողջ քաղաքը հակաքարոզչական այդ աղբով ողողել են Երեանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկի մաքրուհիների (հավաքարարների) միջոցով, ովքեր քաղաքի փողոցները սկսում են մաքրել լուսադեմից։ Ընդամենը 60-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց ստիպել են քաղաքը աղտոտել Նիկոլի վախերը սուբլիմացնող թռուցիկներով։ Քաղաքապետ Մարության, եթե ներկա եք ու ընդհանրապես՝ եթե ազնիվ էիք, երբ ասում էիք, որ ընտրական պրոցեսներին չեք խառնվելու՝ մի հատ աղբահանության եւ սանիտարական մաքրման էդ հիմնարկի ղեկավարին պարզաբանեք, որ իր արածը քրեական հանցագործություն է ու իրեն չի փրկելու «կռուտիտը», թե դա եղել է ընդամենը հավաքարարների ինքնաբուխ պերֆորմանսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր