- Ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։
- Ընտրակաշառքի միջնորդությունը։ Այս արարքը դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված).
- Նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Այս դեպքում հանցագործություն է համարվում, օրինակ, թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ համապատասխան ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը:
- Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը (149.1-րդ հոդված):
- Ընտրողին հարկադրելը, որպեսզի վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի կամ հրաժարվի մասնակցել ընտրություններին կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկի (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս).
- Քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով, օրինակ՝ անձին հարկադրելով դուրս հանել մեկ կամ մի քանի քվեաթերթիկներ, կամ լուսանկարահանման միջոցով կամ տեսաձայնագրմամբ հաստատել որևէ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու փաստը։
- Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված).
- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը։ Այս արարքը կարող է կատարվել ընտրողների ցուցակում գրանցվելու կամ քվեարկությանը մասնակցելու նպատակով կեղծ տվյալներ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով կամ որևէ այլ եղանակով (153-րդ հոդված).
- Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, որը կարող է կատարվել ձայները ակնհայտ սխալ հաշվելով, կամ ընտրությունների արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքներն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելով, ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելով, մուտքագրված տվյալները փոփոխելով, ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելով, ինչպես նաև որևէ այլ եղանակով։