00:00:00

Մասնագետը նշել է ամռանը սեռական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու միջոցները

04:14, 08 հունիս 2021 Ժամանց

Սեքսի մասնագետ,  բժիշկ Էմիլի Մորսը նշել է ամռանն ինտիմ կյանքն ավելի բազմազան դարձնելու ուղիները, գրում է Daily Star-ը: Այսպիսով, սեռական կյանքը ավելի պայծառ ու հետաքրքիր դարձնելու միջոցներից մեկը, ըստ մասնագետի, մերկ լողանալն է: Դա թույլ է տալիս մարդկանց «իրենց կենդանի զգալ», - ասել է նա: Երկրորդ, բժիշկ Էմիլին խորհուրդ է տվել սեքսով զբաղվել փողոցում: Նա բացատրել է, որ պայմանների փոփոխությունը կարող է «հրաշքներ գործել», գլխավորն այն է, որ ոչ մեկի ուշադրությունը չգրավեք, նշել է մասնագետը: Երրորդ ՝ Էմիլին խորհուրդ է տալիս փորձել «խաղալ» բարձր և ցածր ջերմաստիճանի հետ. Օրինակ՝ սառցե խորանարդ անցկացնել զուգընկերոջ մարմնի վրայով կամ հալված շոկոլադ կաթեցնել: Որպես ինտիմ կյանքը ավելի բազմազան դարձնելու մեկ այլ միջոց՝ նա առաջարկել է սեքսով զբաղվել հյուրանոցում: Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին փակ սահմանների և ճանապարհորդելու անհնարինության պայմաններում սա կարող է լինել զբոսաշրջային ուղևորությունների ընթացքում սեռական հարաբերությունների հիանալի փոխարինող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր