00:00:00

Դանիայում լրագրողը սեքսով է զբաղվել ուղիղ եթերում (տեսանյութ) 18+

04:36, 03 հունիս 2021 Ժամանց

Դանիայում լրագրող Լուիզ Ֆիշերըլ տեղական Radio4 ռադիոկայանի հանձնարարությամբ, գնացել է սվինգ-երեկույթի: Հասնելով Կոպենհագենից ոչ հեռու Իսխոյ քաղաքում գտնվող «Swingland» սեքս-ակումբ, աղջիկն սկսել է ռեպորտաժի տեսաձայնագրությունը: Դանիացի կինն ի սկզբանե ցանկանում էր միայն հարցազրույց վերցնել հաստատության մի քանի այցելուներից, սակայն մի տղամարդու հետ զրույցը շատ ավելի հեռուն գնաց: «Ես մշտական ​​զուգընկեր չունեմ, և սա, անշուշտ, հեշտացրեց իմ առաջադրանքը: Մայրիկը կարծում է, որ այդ ամենն աներևակայելի զվարճալի է, իսկ հայրս ասաց, որ դա իսկապես զիլ էր»,- ասել է լրագրողը: Մի քանի րոպե զրուցելուց  հետո Լուիզան սեռական հարաբերություն  է ունեցել իր զրուցակցի հետ: Ավելին, տեղի ունեցածը ձայնագրվել է դիկտաֆոնով, գրում է Bild-ը: Ավելի ուշ Radio4-ի ղեկավարությունը, որի համար լրագրողը պատրաստել էր ռեպորտաժը,  թողարկել է ձայնագրությունը: Ռադիոկայանի Twitter-ի էջում հրապարակված սեքսի հնչյուններով կադրերն ուղեկցվել են հումորային գրառմամբ. «Զգուշացում. Թեժացել և խոնավացել է ինչպես մեր լրագրողի, այնպես էլ երեկույթի հյուրերի համար»: Ֆիշերի խոսքով՝ երեկույթի մասին միայն դրական հիշողություններ ունի: Սկզբում նա բարում խոսել է հյուրերի հետ, իսկ հետո բոլորով տեղափոխվել են մեծ անկողին: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ սվինգեր ակումբում բոլոր այցելուները միմյանց նկատմամբ շատ ավելի քաղաքավարի են, քան, օրինակ, նույն սովորական բարերում և ակումբներում»,- պատմել է դանիացի կինը: https://www.youtube.com/watch?time_continue=15&v=mb_aFKFNDAA&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր