Նախ նախարար Այվազյանը հրաժարական է տվել Փաշինյանի այն խոսքերից հետո, որ սահմանագծման եւ հողերի հանձնելու մասին դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ: Այվազյանը շատ կոշտ կերպով հասկացրել է Փաշինյանին, որ ազգի դավաճանի հետ չի աշխատելու: Նաեւ կտրականապես հրաժարվել են աշխատել Փաշինյանի հետ եւ հրաժարական են տվել Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ: Հրաժարական են տվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, Ավստրիայում Հայաստանի դեսպանները: Բացատրությունը մեկն է. ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանագծմանը, քանի դեռ հստակ չի կարգավորվել Արցախի կարգավիճակը: Ինչպես ասում են ԱԳՆ-ում, եթե Փաշինյանը ստորագրի դավաճան պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ: Իրադարձությունների կատալիզատորն է այն, որ Փաշինյանը որոշել է կազմակերպել սադրանք եւ ներքաշել իր ինտրիգներում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,-գրել է նա: