Elle.ru կայքը գրում է, որ դիետա պահել սկսելով՝ մարդիկ ցանկանում են արագ արդյունքի հասնել: Սակայն նիհարելը դանդաղ գործընթաց է: Կայքը ներկայացրել է մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն նիհարել մեկ շաբաթվա ընթացքում:
1. Սնվելու ռեժիմ պլանավորեք: Որքան լավ պլանավորեք ձեր սննդակարգը յուրաքանչյուր օրվա համար, այնքան փոքր է հավանականությունը, որ քաղցած լինելով կվազեք աշխատավայրի մոտ գտնվող սրճարան և ֆասթֆուդ կուտեք:
2. Նախաճաշեք: Նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր փուլն է: Հենց դրանից է կախված տրամադրությունը, էներգիան, ախորժակն օրվա ընթացքում: Սպիտակուցները, օգտակար ճարպերը կօգնեն կեսօրին չափազանց քաղցած չլինել: Իսկ առավոտյան դեսերտ օգտագործելով հեշտությամբ կհրաժարվեք դրանից աշխատանքից հետո:
3. Ձեռքի տակ օգտակար ուտելիք ունեցեք: Սննդի հիմնական ընդունումից հետո քաղց զգալու դեպքում օգտագործելու համար դիետիկ մթերքներ ունեցեք ձեռքի տակ: Որպես այդպիսի կարելի է օգտագործել բանջարեղեն, մրգեր:
4. Շատ ջուր խմեք: Օրգանիզմին անհրաժեշտ է ջուր նորմալ աշխատանքի համար: Ուտելուց 30 րոպե առաջ ջուր խմելը կօգնի ավելի քիչ ուտել, իսկ ուտելուց 45 րոպե անց ջուր խմելը կօգնի արագացնել նյութափոխանակությունը:
5. Ընթրիքից առաջ զբոսնեք: Դա կօգնի ավելի ակտիվ մնալ և քիչ ուտել:
6. Քչացրեք աղի օգտագործումը: Աղ օգտագործելու պատճառով, իհարկե, չեն գիրանում: Սակայն դրանում պարունակվող նատրիումը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի մնալուն: Աղը կարող եք փոխարինել կիտրոնի հյութով:
7. Ճաշը և ընթրիքը սկսեք բանջարեղենով: Մինչև հիմնական ճաշատեսակին անցնելը բանջարեղենային աղցան կամ թեթև սուպ կերեք: Այդ կերպ դուք ավելի քիչ սնունդ կօգտագործեք:
8. Շատ շարժվեք: Օրվա մեծ մասը մենք շարժման մեջ չենք: Մարզվելը, քայլելը, ցանկացած ձևով շարժումը կօգնեն ավելի արագ քաշ կորցնել:
9. Սուրճ խմեք: Կաթով պատրաստված սուրճը հրաշալի ձևով կարող է փոխարինել դեսերտին: