00:00:00

Փաշինյանը հանձնարարել է թիմակիցներին գրել շարադրություն ` օգտագործելով «վիժեցնել» բառը․ Արամ Մանուկյան

15:26, 17 մայիս 2021 Բլոգ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով ֆեյսբուքյան գրառումներ են անում Սյունիքում ստեղծված իրավիճակի «հանգուցալուծման» վերաբերյալ։ Քայլականները իրենց գրառումներն ավարտում են «վիժեցնել» բառով։ Այս հանգամանքը չի վրիպել ֆեյսբուքյան որոշ օգտատերերի աչքերից։ Արամ Մանուկյանն օրինակ համադրելով գրառումները գրել է․ Երեկ փաստորեն նիկոլը հանձնարարելա գրել շարադրություն ` օգտագործելով «Վիժեցնել» բառը։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է  Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել,  երեկ ժամը 14-ին դրանք վերսկվել էին։  Սակայն, թե ինչպես են դրանք ավարտվել, ինչ որոշումներ են կայացվել, պաշտոնական աղբյուրները դեռ լռում են, հաղորդագրություն սովորաբար Պաշտպանության նախարարությունն է տարածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր