ՌԱԶՄԱՐՎԵՍՏ Հատոր Երկրորդհատված
1.2. ՌԱԶՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Պատերազմի մեկնաբանության տարբեր ձևեր կան, որոնք ծնվել են հիմ¬նականում Բոնապարտից հետո, այսինքն՝ ռազ¬մա¬կան գիտության կայացման փուլում: Դրանց կարելի է հանդիպել տարբեր հանրագիտարաններում ու ռազ¬մագիտական գրքե¬րում: Դրանք բոլորն էլ արտահայտում են իրական իրավի¬ճակը, սակայն նշենք պատերազմի մեր բնորոշումը:
ՊԱՏԵՐԱԶՄԸ որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատեսակների կամ դրանց մեծ մասի) ներդաշնակված գործունեությունն է (երբեմն՝ հակազ¬դեցությունը) բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղանակներով, հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք վերահսկելու կամ ոչնչացնելու նպատակով:
Ինչպես տեսնում ենք, այս սահմանումը էականորեն տարբերվում է դասական դարձած այն սահմանումներից, որտեղ պատերազմը դիտարկվում էր միայն պետությունների իրավասության գործառույթ:
Փորձենք ներկայացնել նաև ժամանակակից պատերազմների հիմնական բնութագրիչները:
1. Պատերազմները կոալիցիոն բնույթ ունեն: Երբեմն դա անգամ պաշտոնական դաշնակցային ձևով չի արտա¬հայտվում, սակայն գլոբալ աշխարհում շահերը գլոբալ են, և ցանկացած կոնֆլիկտի ներգրավվում են տարբեր ռազմաքաղաքական ու տնտեսական սուբյեկտներ:
2. Պատերազմների հարթությունները ընդգրկում են ցամաքը, օդը, ջուրը, տիեզերքը, վիրտուալ աշխարհը, որի հետ անքակտելի է նաև մարդու ներաշխարհը:
3. Պատերազմի տարածքը լիարժեք է բոլոր կենսատարածքներում. չկա թիկունք, ապահով ու անվտանգ տեղ:
4. Պատերազմի մասնակից են գրեթե բոլորը. չկա զուտ ԶՈՒ-ի ներգրավվածություն, գրեթե բոլոր գերատեսչությունները, ծառայությունները ունեն կոնկրետ գործառույթ, և դրանք զուտ ապահովման չեն, այլ հենց բախման-պայքարի կոնկրետ ճակատներ են:
5. Պատերազմի ժամանակ բոլոր գործառույթների ժամանակը կրճատվել է, պատերազմը դարձել է գերարագ պրոցես: Մարտական գործողությունները զարգանում են շատ դինամիկ:
6. Պատերազմավարման կանոնները ճկուն են, դասական, և ոչ դա¬սական կանոնները խառնվել են իրար, ասիմետրիկ, ոչ համաչափ, հիբ¬րիդային լուծումները լայնորեն կիրառվում են գրեթե զուգահեռ, իսկ միմյանց փոխարինում են շատ ճկուն:
7. Խոցման, ավերման, ճնշման համար գործում են ինչպես ուժային, այնպես էլ փափուկ միջոցներ: Լայնորեն կիրառվում է համոզման մեթոդը:
8. Օպերատիվ արվեստի սահմանները դարձել են անհստակ: Ավելի ու ավելի հաճախ մարտավարական միջոցներն ու ուժերը լուծում են օպե¬րատիվ, երբեմն նաև ռազմավարական խնդիրներ:
9. Խոցման, ճնշման, քայքայման, ավերման պրոցեսները դարձել են արագ և իրականացվում են մեծ խտությամբ, տարափի ներքո, երբեմն սահմանափակ տեսակի միջոցներով ու ուժերով, համազորային մարտ չկա այլևս:
10. Մարտավարական ուժերն ու միջոցները դարձել են լիովին ինքնա¬բավ և արագաշարժ, դրանք ունեն ունիվերսալ դեր ու կառուցվածք: