00:00:00

2018-ից հետո լսել ե՞ք, որ որևէ մեկն ինչ-որ բիզնեսի մեջ փայ մտնի. Փաշինյան

13:07, 10 մայիս 2021

Այսօր չեք տեսնի մի բիզնես, որն ասի՝ հարկայինն իրենց քերում է և ավել գումարներ ուզում։ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, եթե անգամ նման դեպքեր լինեն, ապա դրանք հետագայում բողոքարկման հանձնաժողովում կլուծվեն։ «Բոլորը մոռացել են, որ ՀՀ տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը փայ մտնելու թեման էր։ 2018թ.-ից հետո լսել ե՞ք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ փայ մտնի։ Լսել ե՞ք, որ որևէ մեկը մտածի արդյոք իր սեփականությունը կշարունակի իրենը մնալ, թե՞ կգա ինչ-որ մեկն ու կասի, որ դրա 5, 10 կամ 50 տոկոսն իրենն է։ Կա՞ այդպիսի դեպք։ Որևէ մեկը նման դեպք գիտի՞, իհարկե չկա։ Այս ֆոնին ասում են, որ մենք ձախողեցինք կառավարման բոլոր ոլորտներում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ 2019թ.-ին 43 տոկոսով ավելացրել են պետական բյուջեի եկամուտները՝ հարկային դրույքաչափերի և հարկային բեռի նվազեցման պայմաններում. «Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում եղել են մենաշնորհներ։Եղել են մարդիկ, որոնք իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու և մյուսներն իրավունք չեն ունեցել։ 2018թ.-ից հետո որևէ մեկը լսել է՞՝ որևէ մեկն ինչ-որ բան ներմուծելու և արտահանելու մենաշնորհ ունի։ Նման բան չի կարող լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր