00:00:00

Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը

04:23, 10 մայիս 2021 Ժամանց

Ինչպես հաղորդում է ընկերության տեղեկացված աղբյուրը, Tesla-ն արդեն վաճառել է 2021 թվականի ավտոմեքենաների ամբողջ պաշարը դրա ավարտից երկու ամիս առաջ: Ղեկավարությունն ակնկալել է Model S եւ Model X նոր մոդելների նկատմամբ մեծ պահանջարկ, սակայն աճում է նաեւ Model 3 եւ Model Y տեսակների պահանջարկը: Ընկերության արտադրության բարձր պահանջարկի մասին այս տարվա առաջին եռամսյակում Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը պատմել է վերջերս կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված էր 2021 թվականի սկզբի ֆինանսական արդյունքներին: Թվում է, թե միտումը պահպանվել է նաեւ երկրորդ եռամսյակում: Եւ այժմ ընկերության առջեւ խնդիր է դրված թողարկել եւ մատակարարել պատվիրված ավտոմեքենաները հաճախորդներին: Երկրորդ եռամսյակում Tesla-ն պատրաստվում էր բարձրացնել արտադրության ծավալները՝ ի տարբերություն անցած եռամսյակի ռեկորդային ցուցանիշների՝ 180 338 ավտոմեքենա: Շատ հավանական է, որ վաճառքները կազմեն ավելի քան 200 հազար էլեկտրամոբիլ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր