00:00:00

Սոս Ջանիբեկյան. «Նիկոլ Փաշինյանի շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը, խոսքը` միայն խաղաղության և կառուցողականության մասին է»

19:10, 01 մայիս 2018 Ժամանց

Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամներից է Instagram-ի իր էջում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանը գրել է հետևյալ մեկնաբանությունը. «Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով, կառուցողական գաղափարներով։ Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը, խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Մարդը հակված է վերացնել առաջին հերթին ներպետական խնդիրնեը, կեղտն ու կեղծիքը, հետո բարձրաձայնել իսկապես մեզնից անկախ առաջացած խնդիրները և գործընկերության մթնոլորտում փորձել լուծում տալ։ -Եկեք գործ անենք եղբայրներ, եկեք գործ անենք փողեր ուտելու, քավոր սանիկ լինելու, պաշտոն շահարկելու փոխարեն։ Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր մարդ տեսակը ։ Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31