00:00:00

Սկսեցի իմ կյանքից մաքրել էն, ինչը չար ա, ինչը ինձ խանգարումա ապրել. Սոս Ջանիբեկյան

03:55, 01 մայիս 2018 Բլոգ

Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամներից է Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է ինքնամաքրման խնդրին և նշել, որ մայիսի 1-ը հնարավորություն է ապրել մաքուր կյանքով, մաքուր միջավայրում, մաքուր երկրում: Սոս Ջանիբեկյանը գրել է. «Մի պահ եկավ իմ կյանքում երբ ես որոշեցի մաքրվել, մաքրել ներքինս, հետո հասկացա, որ պիտի առաջին հերթին մաքրեմ արտաքին աշխարհս, ու սկսեցի իմ կյանքից մաքրել էն, ինչը չար ա, ինչը ինձ խանգարումա ապրել, ինչը ինձ խափումա, ինչը ինձ լարումա…Նույնիսկ եթե ինձ դա անհնարին էր թվում կամ թվում էր կորուստը ցավոտ կլինի։ Էսօր երդվում եմ էդ օրինաչափությամբ մաքրվումա ամեն ինչ իմ կյանքից: Նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ։ Իրականությունը սկսվում և վերջանումա Քեզնից ու Քեզնով։ Սկսիր Դու էլ մաքրել Քո կյանքը...Մաքրել միչև վերջ... Մայիսի 1 ին Դու ունես հնարավորություն ապրել ՄԱՔՈՒՐ կյանքով, ՄԱՔՈՒՐ միջավայրում, ՄԱՔՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ... քայլ արա, մաքրիր կյանքդ, դուխով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր