00:00:00

Սրբուհի Սարգսյանը Պոտապին. «Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեր աջակցության, ուղղորդման և հավատի համար»

02:15, 01 մայիս 2018 Բլոգ

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհին իր տեղադրած լուսանկարում ‹‹Ուկրաինայի Ձայնը›› նախագծի իր մարզիչ՝ Պոտապի հետ է: Սրբուհին իր հետևորդների հետ կիսվել է իր տպավորություններով: Նա գրել է. «Ես, իրոք, շնորհակալ եմ ճակատագրին ձեզ հետ հանդիպման համար, Պոտապ ! Դուք հզոր և մեծատառով մարդ եք !!! Դուք միշտ արդար և անկեղծ եք ձեր որոշումներում: Ցանկանում եմ, որպեսզի աշխարհն իմանա ոչ միայն ձեր մեծ պրաֆեսիոնալիզմի և ստեղծագործական տաղանդի, այլև անասելի բարության մասին !!! Ես միշտ շնորհակալ կլինեմ ձեզ այն ամենի համար, ինչ դուք արեցիք ինձ համար՝ աջակցություն, ուղղորդում և հավատ: Դուք ամենալավն եք !!!»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր