Ալկոհոլից հրաժարվելը կարող է կյանքը երկարացնել 28 տարով: Այս մասին հայտնում է Express թերթը՝ վկայակոչելով Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտական տվյալները:
Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում ալկոհոլամոլների կյանքի 20 տարվա դիտարկումները ցույց են տվել, որ այս խմբի ներկայացուցիչների մահացությունը տարբեր հիվանդություններից նկատելիորեն բարձր է, քան չխմողների շրջանում:
Միջին հաշվով, ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց կյանքի տևողությունը կրճատվել է 28 տարով: