00:00:00

«Դեռ ահագին գործ կա անելու, լիքը աղբ կա հավաքելու և մաքրելու». Սաքունց

02:21, 30 ապրիլ 2018 Բլոգ

Ես դեռ չեմ շտապում, ժամանակից շուտ լուծվելիք խնդիրների առաջադրումը ոչ միայն անպատեհ եմ համարում, ոչ միայն անօգուտ, այլև վնասակար։ Նախ մայիսի 1-ին պետք է ունենանք արդյունքների ամրագրման սկիզբը, որից հետո անցումային կառավարություն պետք է կազմվի և նախապատրաստվել արտահերթ ընտրություններին, որի ժամանակ ծրագրեր պետք է ներկայացվեն և պետք է տեղի ունենա մաքուր համամասնական ընտրակարգով բովանդակային քվեարկություն։ Այդ ծրագրերում պետք է նոր արտացոլումը գտնեն համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ կոնկրետ գործողություններ, առաջարկություններ։ Դեռ ահագին գործ կա անելու, լիքը աղբ կա հավաքելու և մաքրելու։ Իսկ մինչ այդ, առաջիկա երկու օրերին միայն մայիսի մեկին լուծվելիք խնդիրը կա։ Նիկոլ՝ վարչապետ։ Արթուր Սաքունցի գրառումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր