00:00:00

Եթե վաղը ավագանին չհաստատի բյուջեի հաշվետվությունը, քաղաքապետը օրենքի ուժով պետք է դնի իր հրաժարականի հարցը. Խաժակյան

19:00, 15 մարտ 2021 Բլոգ

Մարտի 16-ին Երեւանի ավագանին քննարկելու է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս թե նախատեսված գումարի ո՞ր մասն է հավաքագրվել եւ հավաքվածի ո՞ր մասն է ծախսվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Առավել մանրամասն այս մասին կխոսեմ վաղը, սակայն մեկ թիվ պետք է ներկայացնեմ: 2020թ․ նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է, կատարողականը կազմել է 63.5%: Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե Երեւանի ավագանին դակող մարմին չէ եւ պատասխանատվության նշույլ ունի համայնքի նկատմամբ, ապա վաղը պետք է մերժի կատարման հաշվետվությունը դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- գրել է նա։ Նա եւ հավելել է. «Եթե վաղը Երևանի ավագանին չհաստատի բյուջեի կատարման հաշվետվությունը, ապա քաղաքապետը օրենքի ուժով պետք է դնի իր հրաժարականի մասին հարցը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր