00:00:00

Զինծառայողները խոսում են Կապանի սահմանային դիրքերից մեկը թողնելու հրամանի մասին․ Տիգրան Աբրահամյան

00:01, 15 մարտ 2021 Բլոգ

Տեսանյութում զինծառայողները խոսում են դիրքը թողելու հրամանի մասին, տեսանյութում նշվում է կոնկրետ դիրքի համարը և ասվում է, որ այն Կապան քաղաքի սահմանին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն են հրապարակել, այս անգամ՝ Կապանի ուղղությունից։ Նմանատիպ հրապարակումների վտանգավորության մասին կարելի է երկար քննարկել, բանավիճել, բայց բովանդակային առումով մի քանի փաստ անհրաժեշտ է արձանագրել։ Առաջին, նոր իրողություններով և նոր տեղակայվող հենակետերի անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է առաջնային ձևակերպել, թե ո՞նց ենք պատկերացնում նոր առաջնագիծը, ինչ կահավորմամբ, տեխնիկական հագեցվածությամբ, կենցաղով և ստորաբաժանումներով։ Երկրորդ, հասկանալի է, որ դժվար է կարճ ժամանակում ունենալ այնպիսի պաշտպանական գիծ, որը ծառայության կրման և անվտանգության համար ցանկալի խնդիր կլուծի, բայց հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովել։ Երրորդ, միաժամանակ ակնհայտ է, որ զորքերում անձնակազմի հետ բացատրական, իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել։ Չորրորդ, տեսանյութում զինծառայողները խոսում են դիրքը թողելու հրամանի մասին, տեսանյութում նշվում է կոնկրետ դիրքի համարը և ասվում է, որ այն Կապան քաղաքի սահմանին է։ Թե ինչ հրամանի մասին է խոսքը, և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել։ Հինգերորդ, տեսանյութում նշվում է, որ հրաման է իջեցված, որպեսզի դիրքում զինծառայողները մարտական հերթապահությունը կրեն առանց «մագազինի» (պահեստատուփ)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր