00:00:00

Արքայազն Հարին պատրաստվում է տղաներով հավաքույթին

02:00, 28 ապրիլ 2018 Ժամանց

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի կունենա մեկ ամսից։ Եվ եթե հարսնացուն արդեն աղջիկներով իր հավաքույթն արել է մարտի սկզբին, ապա փեսացուն դեռ նոր է պատրաստվում ընկերներով հավաքույթին։ Ինչպես հաղորդում է Vanity Fair ամսագիրը, Հարին իր եղբորը՝ արքայազն Վիլյամին և իր մոտ ընկերոջը՝ Թոմ Իսկիպին է հանձնարարել երեկոն կազմակերպելու գործը։ Վերջինս պատասխանատու է տեղի ընտրության համար։ Դեռևս քննարկվում են Մեքսիկայի բուտիկ–հոթելի և Վերբյեում լեռնադահուկային առողջարանի տարբերակները։ Հարին ուզում է, որ իր հավաքույթը համեստ և հանգիստ անցնի, քանի որ Մեգանի հետ հանդիպումից հետո նա շատ է փոխվել և հիմա փորձում է առողջ ապրելակերպ վարել և նույնիսկ ծխելն է թողել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր