00:00:00

Թուրքմենիայում արգելել են մարմինը գրկող և կազմվածքն ընդգծող շորեր հագնել

03:55, 28 ապրիլ 2018 Ժամանց

Թուրքմենիայում արգելել են մարմինը գրկող և կազմվածքն ընդգծող շորեր հագնել։ Ինչպես նշվում է՝ այսուհետ շորերը պետք է լինեն ուղիղ ձևվածքով, որպեսզի կնոջ մարմինը ամբողջովին թաքցվի։ Զգեստը պետք է լինի երկար, շորի տակից կարող են երևալ միայն կոշիկները։ Թևերը նույնպես պետք է առավելագույնս փակ լինեն։ Բացի այդ, գեղեցկության սրահներում կանայք իրենց գունաբացած մազերը կրկին մգացնում են։ «Շիկահեր մազերի ներկը հրամայել են հավաքել բոլոր կատալոգներից, իսկ հաճախորդներին պետք է բացատրեն, որ բաց մազերով թուրքմենուհիները գրգռիչ, տղամարդկանց համար հասանելի տեսք ունեն և դրանով սադրում են տղամարդկանց՝ պատասխան գործողությունների»,– լրագրողին պատմել է վարսավիրանոցներից մեկի աշխատակիցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր