Չինական Huawei ընկերության հիմնադիր Ռեն Չժենֆեյը կասկածում է, որ նախագահ Ջո Բայդենը կչեղարկի ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Նրա խոսքով՝ ցանցային սարքավորումների եւ այլ տեխնոլոգիաների բարձր վաճառքները պետք է փոխհատուցեն Huawei-ի՝ բջջային հեռախոսների արտադրության ավելի թույլ բիզնեսը: «Մենք կարող ենք գոյատեւել՝ նույնիսկ չապավինելով սմարթֆոնների վաճառքին»,-ասել է նա:
Huawei Technologies Ltd-ն Վաշինգտոնի հետ կոնֆլիկտի կենտրոնում է գտնվում՝ կապված տենոլոգիաների եւ անվտանգության հետ: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ ցանցային սարքավորման եւ սմարթֆոնների արտադրողը կարող է աջակցել չինական լրտեսությանը: Ընկերության ղեկավարը հերքում է այդ մեղադրանքները: