00:00:00

Facebook-ը, Twitter-ը եւ YouTube-ը չեն կարողացել զսպել ատելության խոսքը եւ ապատեղեկատվությունը

04:32, 09 փետրվար 2021 Ժամանց

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Facebook-ը, Twitter-ը եւ YouTube-ը վերջին մեկ տարվա ընթացքում չեն կարողացել զսպել ատելության խոսքը եւ ապատեղեկատվությունը: IPG Mediabrands գովազդային գործակալությունը աուդիտ է անցկացրել` գնահատելով առաջընթացը կամ հետընթացը 10 անվանակարգերում, որոնք ներառում են այն, ինչ անվանում են «ԶԼՄ-ների պատասխանատվություն», երեխաների բարեկեցության պաշտպանություն եւ գովազդատուների համար ավելի մեծ թափանցիկության ապահովում, հաղորդում է Reuters-ը: Սոցիալական ցանցերի բոլոր երեք հսկաներն իրենց հարթակներում ատելության խոսքի զսպման վատթարագույն ցուցանիշ են ունեցել 2020-ի երկրորդ կեսին՝ համեմատած առաջինի հետ, ասվում է IPG Mediabrands-ի զեկույցում։ Facebook-ը բարելավումներ է ցույց տվել կեղծ եւ մոլորության մեջ գցող բովանդակության դեմ պայքարում, օրինակ, հեռացնելով QAnon դավադրության տեսության հետ կապված էջերն ու խմբերը: Գործակալությունը հայտարարել է, որ YouTube-ը ապատեղեկատվությանը վերաբերող իր քաղաքականության մեջ էական փոփոխություններ չի կատարել, ինչը հանգեցրել է այդ կատեգորիայում վարկանիշի անկմանը: Ինը սոցիալական ցանցեր համաձայնել են մասնակցել աուդիտին: Դրանցից ոչ մեծ հարթակները նկատելի հաջողությունների են հասել 2020-ի ընթացքում, այդ թվում՝ չինական TikTok հավելվածը, որն անցյալ տարի ԱՄՆ-ում արգելափակման սպառնալիքի էր ենթարկվել՝ օգտագործողների տվյալների գաղտնիության հետ կապված մտավախությունների պատճառով: Mediabrands-ի նախորդ աուդիտը ցույց է տվել, որ TikTok-ում գովազդի տեղադրումը ավելի մեծ ռիսկի է ենթարկվում, այսպես կոչված, ապրանքանիշի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, սակայն TikTok-ը բարելավումներ է կատարել: Pinterest-ը արգելափակում է անընդհատ ապատեղեկատվություն տարածող հաշիվները, իսկ Reddit-ը առաջնահերթություն է տալիս ընտրությունների եւ բժշկական բովանդակության փաստերի ստուգմանը, ինչը երկու ընկերություններին օգնել է հասնել ամենամեծ բարելավմանը կեղծ եւ ապակողմնորոշիչ բովանդակության դեմ պայքարում, հայտնում է Mediabrands-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր