00:00:00

Ընդդիմությունը պիտի նիկոլին «արժանի» դառնա. Արփինե Հովհաննիսյան

03:01, 09 փետրվար 2021 Բլոգ

Ընդդիմությունը պիտի նիկոլին «արժանի» դառնա: Այլապես....
Սերունդ կորցրած հայրենիքն ու 3-4 պատգամավոր կորցրած անհայրենիքը
Այսօր իրենցքայլականներից մեկը հերթական բարբաջանքների կույտն էր շաղ տվել մամուլի էջեր, որից աչքի զարնեց մի վերնագիր. «Այս դժվարին իրավիճակում մենք կորցրեցինք ընդամենը 3-4 պատգամավոր»: Սովորաբար չեմ արձագանքում շարքային իրենցքայլականների, դե քանզի ինքս ինձ ինտելեկտուալ վանդալիզմի կամ դիվերսիայի ենթարկել չեմ ուզում: Առանց այն էլ մի դավաճանը ու նրա անվերջանալի թվացող անբարո մտքերը ամբողջ կյանքի համար հերիք ու հերիք են:
Բայց այս մեկի կողքով անտարբեր անցնել չկարողացա: Երևի շատ էր հոգիս վիրավորվել, իսկ ֆեյսբուքյան պատին ուղղված անտարբեր հայացքս, անտարբեր չէր մնում պարբերաբար հանդիպող այդ հրեշավոր մտքից: Այս միտքն ու այն արտահայտողը նիկոլիզմի ու նիկոլի բարոյական նկարագրի, իսկ ավելի ճիշտ` այդ նկարագրի տոտալ բացակայության հավաքական կերպարն է:
Չէ, դուք հասկանում եք....
Այս մարդակերպ զանգվածի համար «դժվարին իրավիճակը» ֆրակցիայից դուրս եկած պատգամավորներն են, որոնց մասին նա խոսում է ինչպես իրերի: Կորցրինք… իրերը, դա այն դեպքում, երբ իրենք մնացածներով առավել անշունչ առարկա են հիշեցնում, քան դուրս եկածները, ովքեր փորձել են շնչել արյունով չներծծված օդ:
Սրանց համարը դժվարին իրավիճակը թլպատված Հայաստանն ու անդամահատված Արցախը չեն, Հայստանի սուվերենության դե ֆակտո առկախված վիճակը չէ, իրենց ստրակատիրոջ վասալական կեցվածքը չէ, գահավիժող տնտեսությունն ու «հեղափոխական» թանկացումները չեն, 5000-ից ավել զոհերը չեն, 10000-ից ավել հաշմանդամ դարձածները չեն, հազարավոր անտուն մնացածները չեն, ադրբեջանական բանտերում դժողք ապրող գերիները չեն, իրենց երեխաների անթաղ մասունքները որոնող ու ԴՆԹ-ի պատասխանին ինչպես հրաշքի սպասող ընտանիքները չեն....
Իրենց համար դժվարինը…… իրենց թշվառ գոյության ու անիմաստ կեցության երաշխավոր իշխանության պահպանման համար անհրաժեշտ մարդակերպերի խմբակն է, որից մի քանի առարկա է պակասել….
Անկեղծ կասեմ ձեզ` ես միամիտ չեմ այնքան, որ մտածեմ, որ մարդկային որևէ բան նման զանգվածի վրա կարող է ազդել: Նրանք բոլորը նիկոլներ են` անսկզբունք, անբարո, լպիրշ, անխիղճ, սուտասան, չտես, ագահ, անդեմք, անդիմագիծ ու անհայրենիք: Նրանց չի ցավեցնի այն, ինչ սովորաբար ազդում է միջին վիճակագրական հայ բարոյական մարդու վրա: Ուստի պետք է հստակ հասկանալ: Սիմետրիկ պատասխանը ազդեցիկ չէ:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նիկոլի` որպես դիակի ժամանակավոր «երկարակեցության» պատճառներից մեկը իրեն արժանի առարկաներով շրջապատելն է: Նրանք արժանի են իրեն` իրենց հատկանիշներով:
Արտահերթի կեղծ փուչիկից հետո հատկապես եկել է հասարակության որպես ամբողջության, ու ընդդիմության, զինվորականության, մտավորականության , հոգևորականության, ուժայինների, պետական համակարգի ԱՐԺԱՆԻ դառնալու ժամանակը:
ԱՐԺԱՆԻ կամ հայրենիքին կամ նիկոլին
ԱՐԺԱՆԻ կամ պատվիդ կամ նիկոլին
ԱՐԺԱՆԻ կամ կյանքիդ կամ նիկոլին:
Արժանի դառնալու համար յուրաքանչյուրը պիտի ապաշխարհի, հետադարձ հայացք գցի իր անցած ուղուն, ընդունի սխալները, հետևություններ անի ու հասկանա…. Այս մի փոքր հողը կամ մերն է կամ ուրիշինը:
նիկոլը իրեն պահում է ԱՐԺԱՆԻ այն ստորությանը, նողկանքին, դավաճանությանը, անամոթությանը, ապիկարությանը, որը.... մենք իրեն վերագրել ենք: Նա իրեն պահում է ... ինչպես.... նիկոլ... Որն իր էությունն է: Նա անում է այն ինչ, իրենից սպասում էին ու մի քիչ էլ` ավելին:
Իսկ մե՞նք: Մենք չենք պահում մեզ արժանի այն ցավին, դժբախտությանը, վրեժին, արժանապատվությանը, ցասումին, հայրենքի փրկության ցանկությանը, որ մեզնից ակնկալվում է: Մենք մտածում էինք` ինչ որ մեկը դա կանի մեր փոխարեն ու նիկոլը կգնա: Մենք մտածում էինք` նա բարոյական մարդ է ու այսքան աղետից հետո կգնա: Մենք մտածում էինք…
Մենք պիտի գործենք այնպես, որ արժանի լինենք հայրենիքին, որին այդքան հիշատակում ենք, ու հակադիր «արժանի» նիկոլին:
Հ.Գ. ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում երբևէ որևէ արարքով, քայլով կամ որոշմամբ վիրավորել եմ կամ նեղացրել: Եթե գոռոզ եմ թվացել կամ եղել: Հիմա մի նպատակ ունեմ` կարողանալ արժանի լինել այն երկրին, որտեղ ապրում եմ, արժանի լինել մարդկանց, ովքեր սիրում են երկիրն ու ցանկանում են տրամաբանական ու ներդաշնակ երկիր ունենալ: Ովքեր ոչ թե իշխանություն են ուզում, այլ լավ երկիր: Աստված բոլորիդ պահապան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր