00:00:00

Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ. Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

04:57, 05 փետրվար 2021 Բլոգ

ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նիկոլ Փաշինյան, ձեզ հավանաբար արդեն տեղեկացրել են, որ վաղը ես էլ եմ լինելու Ալմաթիում։ Սակայն, ձեզ հետ առնչվելու որևէ ցանկություն չունեմ։ Ի դեպ, ես քաջատեղյակ եմ, որ էմիսարների օժանդակությամբ կապ հաստատելու սովորություն ունեք, բայց իմ պարագայում դա ինչպես միշտ ապարդյուն է լինելու։ Այդ իսկ պատճառով չհամարձակվեք՝ էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով։ Դուք շատ լավ գիտեք, որ չեք կարող ինձ լռեցնել, որովհետև իմ հայրենասիրությունը և արժանապատվությունը վեր են բոլոր ձեր առաջարկներից։ Վաղ, թե ուշ, արդարությունը վերականգնվելու է՝ ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում։ Մինչդեռ՝ Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր