00:00:00

Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացնում՝ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով

01:27, 20 հունվար 2021 Բլոգ

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ինքը 2019թ․-ի դեկտեմբերի 23-ին, ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանին հրավիրել է ԱԺ՝ մասնակցելու իր գլխավորած քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա, մասնավորապես գրել է․ «Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային եւ մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին: Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել: Կանխավ շնորհակալություն: Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր