00:00:00

«Սա ավելի հեռահար թշնամական նպատակ է հետապնդում». Ժիրայր Սեֆիլյան

19:21, 10 հունվար 2021 Բլոգ

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ռուս-թուրքական շահերին ծառայող իշխանական և ընդդիմադիր որոշ շրջանակներ առաջացնում, ապա ուղղորդում են տագնապային տրամադրություններ՝ նպատակ ունենալով ձևավորել ներկայումս զավթված, բայց ՀՀ մաս կազմող Արցախի հոգեբանական օտարման տրամադրություններ և նպաստել Արցախից Հայաստանի քաղաքական և ռազմական բաղադրիչը դուրս բերելու թշնամական ծրագրերին։ Այդ նպատակներին հասնելու համար նրանք զուգահեռաբար հարվածում են պատերազմում ծանր վիրավորված, բայց կանգուն մնացած Հայկական բանակին։
Սա արդեն ավելի հեռահար թշնամական նպատակ է հետապնդում՝ Հայկական բանակը քայքայելու միջոցով ամբողջացնել ռուս-թուրքական զավթումն ու գաղութացումը։ Պետականաքանդ այս երևույթի համար որպես պարարտ հող են ծառայում քաղաքական ղեկավարության դավաճանական կեցվածքը և ապիկար կառավարումը։
Նույնիսկ առանց հունվարի 11-ին սպասվող հերթական դավաճանության, օրեցօր ավելի ու ավելի հրամայական է դառնում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ղեկավարության հեռացումը։ Դավաճանության հայեցակարգով պետությունն անդունդի եզրին հասցրած նախկիններից ու ներկաներից զերծ անցումային ժամանակավոր կառավարումն այլընտրանք չունի։ Հ.Գ. Անձամբ մտահոգ լինելով Արցախում զինվորների ծառայությունը շարունակելու հարցում առաջացած անորոշությամբ և նրանց անվտանգության ապահովման խնդրով, մեր հայրենակիցներին կոչ եմ անում և խնդրում՝ զերծ մնալ Արցախն օտարելու և Բանակին հարվածելու քայլերից։ Մեր արդարացի հարցադրումները և բողոքը պետք է ուղղենք հիմնական պատասխանատուին՝ քաղաքական ղեկավարությանը, այլ ոչ թե Բանակի այս կամ այն օղակի հրամանատարին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր