00:00:00

Եթե մի օր զգաք, որ հիշողությունը ժամանակի ընթացքում խամրում է, ուժ չեք գտնում պայքարի համար, գնացեք Եռաբլուր

05:50, 01 հունվար 2021 Բլոգ

Ամեն տարվա ավարտին բոլորիս շատ ծանոթ ավանդական ցանկություն է հնչում ամանորյա սեղանների շուրջ «Դժբախտությունները, վատ օրերն ու անհաջեղությունները թողնենք անցնող տարում և միայն լավը տանենք մեզ հետ գալիք տարի»
Ու հենց սա է մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառներից մեկը՝ մենք մերժում ու չենք ընդունում իրականությունը, առանց հասկանալու, որ ցավը մոռանալը փրկություն չէ: Խոր վերքերը պետք է մշակել, մոռանալն ու անտեսելը բերելու են միայն այդ վերքերի ավելի խորացմանը:
2020 թվականը ճակատագրական եղավ մեր ազգի ու պետականության համար: Խնդիրը կայանում էր նրանում, որ մենք շատ անգամներ կրկնել էինք նույն սխալը՝ դժբախտությունները թողել էինք հին տարում և մտել նոր տարի միայն ուրախություններով:
Եկեք 2020-ի դժբախտությունները չթողնենք էս տարում, եկեք դրանք տանենք մեզ հետ՝ շատ ամուր բռնած, եկեք չհրաժարվենք ցավից, որովհետև անտեսելով հաջողության չեն հասնում: Իրականության հետ առերեսվել է պետք, որ կարողանանք պայքարել, պայքարենք էնքան մինչև կերտենք մեր երազած Հայաստանը: Իսկ, եթե մի օր զգաք, որ հիշողությունը ժամանակի ընթացքում խամրում է, ուժ չեք գտնում պայքարի համար, գնացեք Եռաբլուր, էնտեղ պառկած են պայքարողներն ու նվիրյալները, եթե գնալուց հետո էլ զգաք, որ չի օգնում՝ հեռացեք Հայաստանից, որովհետև, եթե դուք հրաժարվում եք կրել հայրենիքի հոգսը, ապա հայրենի հողն էլ հրաժարվում է ձեզ կրել իր հոգնած ուսերին:
Յուրի Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր