00:00:00

«Իշխանական սազանդարները մեզ մեղադրում էին «գույները խտացնելու», «ժողովրդին պատերազմով վախեցնելու» մեջ…». Կարեն Վրթանեսյան

00:30, 28 դեկտեմբեր 2020 Բլոգ

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ, ռազմական սցենարներ գրելու յուրահատուկ ոճին անծանոթ մարդիկ կհասկանան արդյոք, թե ինչ է ասվում Միքայել Մինասյանի այսօր հրապարակած ՀԱՊԿ ծառայողական փաստաթղթում, որը դեռ սեպտեմբերի 1-ին ուղարկվել էր ՀՀ անվտանգության խորհուրդ, բայց եթե երկու բառով նկարագրել, ապա սա պիզդեց ա։ Օրինակ՝ 2018-ի աշնանից, Ռազմինֆոյում ասում էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սահմանապահների տեղակայումը ոչ թե «խաղաղվելու» նշան կարող է լինել, այլ Ադրբեջանի զինված ուժերի համար լրացուցիչ ռեզերվի ստեղծում։ Իշխանական սազանդարները մեզ մեղադրում էին «գույները խտացնելու», «ժողովրդին պատերազմով վախեցնելու» մեջ։ Հիմա կարդում եմ՝ ՀԱՊԿ-ի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ հենց դրա համար էլ Ադրբեջանում այդ ռոկիռովկան արել էին… Այսքանով վերջացնեմ, որովհետև առանց հայհոյանք չեմ կարողանում շարունակել։ ՀԱՊԿ-ի փաստաթղթի հղումը՝ մեկնաբանությամբ։ Նաև՝ 2019-ի մարտին լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունս… #ուժՉկաՔրֆելու #նիկոլսիքտիր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր