00:00:00

Տեսանյութը Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի. մարզպետ

03:19, 25 դեկտեմբեր 2020 Բլոգ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ համացանցում շրջանառվող տեսանյութը, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են, ապատեղեկատվություն է: «Հարգելի' հայրենակիցներ, որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։ Տեսանյութն արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է։ Խնդրում եմ հարգանքով վերաբերվել Հայոց բանակին ու հայ զինվորին, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։ Առողջ եղե'ք»,- գրել է Սանոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր