00:00:00

«Դավաճան», «Ճանաչենք ազգի տականքին»․ ՀՅԴ երիտասարդներն «Անտարես»-ի պատին պաստառներ են փակցրել

04:51, 22 դեկտեմբեր 2020 Բլոգ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես են ՀՅԴ անդամները «Անտարես» ընկերության պատին Արմեն Մարտիրոսյանի դեմ պաստառները։
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Մարտիրոսյանը սկանդալային գրառում էր արել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի սահմաններում առաջացած խնդիրների մասին․ «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել:  Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ»,-գրել էր նա:
Արձագանքելով նրա այս քայլին՝ ՀՅԴ-ականները պաստառներ են փակցրել՝ «Ճանաչենք ազգի տականք»-ին գրությամբ։ «Անհայրենիքները նպաստավոր պայմաններ են գտել ինքնադրսևորվելու։ Բայց մենք նրանց միշտ հիշեցնելու ենք իրենց ով լինելը։Անտարեսի դուռն այսօր»,-գրել են դաշնակցականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր