00:00:00

Որոշում եմ կայացրել ազատվել դատախազությունում աշխատանքից. Միանում եմ ժողովրդական շարժմանը. Ռաֆայել Գեւորգյան

23:12, 21 դեկտեմբեր 2020 Բլոգ

Հարգելի հայրենակիցներ, մի քանի օր առաջ որոշում եմ կայացրել իմ դիմումի համաձայն ազատվել դատախազությունում աշխատանքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռաֆայել գեւորգյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կյանքիս վերջին 16 տարին նվիրված են եղել իրավապահ համակարգին՝ քննչական ապարատում և դատախազությունում: Ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք գիտի, որ օրենքի պաշտպանությունը, հիմնված մարդկային, բարոյական նորմերի և իրավունքի գերակայության վրա, եղել են իմ աշխատանքի և ինչու ոչ, կյանքի սկզբունքները: Օրենքը չի կարող լինել անբարոյական: Անբարոյական կարող են լինել միայն այն կիրառողները: Վերջին երկու տարում երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի հետևանքով իրավունքը, օրենքը և օրինականությունը մղվում են հետին պլան: Նման պայմաններում, հաշվի առնելով նաև ստեղծված հետպատերազմյան աղետալի իրականությունը, պետք է խոստովանեմ, որ հնարավոր չեմ գտել շարունակել աշխատանքս՝ չխախտելով իմ սկզբունքները: Դա բացառում է այս ժամանակահատվածում իմ հետագա աշխատանքը իրավապահ մարմիններում:
Շնորհակալություն եմ հայտնում այս տարիների ընթացքում իմ հետ աշխատած բոլոր մարդկանց, ովքեր թե իրենց բարի, թե նույնիսկ ոչ բարյացակամ վերաբերմունքով օգնել են ինձ կերտել իմ որպես պրոֆեսիոնալ իրավաբանի կերպարը:
Հաշվի առնելով, որ արդեն սահմանափակված չեմ քաղաքական չեզոքություն պահպանելու դատախազի պարտականությամբ, հայտարարում եմ ժողովրդական շարժմանը միանալու իմ որոշման մասին: Պայքարելու եմ մինչև վերջ մեր Հայրենիքը ազատագրելու և իրավունքի գերակայությունը վերահաստատելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր