00:00:00

Կապիտուլյացիայի թափանիվը պետք է կանգնեցնել Երևանում՝ սկզբում ազատագրելով վարչապետի աշխատասենյակը, հետո՝ կառավարությունը, հետո՝ խորհրդարանը, հետո՝ ամբողջ Հայաստանը. Անդրանիկ Թևանյան

23:00, 20 դեկտեմբեր 2020 Բլոգ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Մերժել թուրքի Նիկոլին» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է Հայաստանը ներսից է գրավված ու դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի և Եռաբլուր: Գրառումը՝ ստորև.
«Մերժել թուրքի Նիկոլին
Հայաստանը ներսից է գրավված։ Դա է պատճառը, որ թուրքը կարողացավ մտնել Կովսական, Մատաղիս, Հադրութ, Շուշի և Եռաբլուր։ Ազգային–ազատագրական պայքարը, հետևաբար, Երևանում է։ Կապիտուլյացիայի թափանիվը պետք է կանգնեցնել Երևանում՝ սկզբում ազատագրելով վարչապետի աշխատասենյակը, հետո՝ կառավարությունը, հետո՝ խորհրդարանը, հետո՝ ամբողջ Հայաստանը։
Եթե նախկինում Ստեփանակերտն էր պահում Երևանի անվտանգությունը (ցավոք, շատերը դա չգիտակցեցին և հիմա ստիպված են թուրքի հետ կռիվ տալ մայրաքաղաքի մատույցներում), ապա հիմա այդ գոտին չկա։ Երևանը պետք է ապահովի իր ու Ստեփանակերտի գոյությունը, հետո նոր անցնի զարգացման սցենարին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր