00:00:00

Բժիշկ Գագիկ Միրիջանյանը կոչ է անում գործընկերներին միանալ վարչապետի հրաժարականի պահանջով երթերին

02:04, 19 դեկտեմբեր 2020 Բլոգ

Առողջապահության նախկին փոխնախարար, բժիշկ  Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս ուղղում եմ բուժաշտող իմ բոլոր ընկերներին: Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից, բուժաշխատողի նախկին չի լինում: Դիմում եմ Ձեզ, քանի որ մեզանից շատերը լավագույն տարիները, կյանքն ու առողջությունը նվիրել ենք մեր պետությանը և պետականությանը ծառայելուն, Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծմանը: Իշխող քաղաքական թիմը , այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել: Ուստի, ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին և ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում: Այժմ նախկինների ու նորերի բաժանվելու և անձնական ամբիցիաների ժամանակը չէ, քանի որ օրակարգում մեր Պետության և բոլորիս լինել ու չլինելու հարցն է: Այսօր բոլորս մեկ գերակա և առաջնային խնդիր պետք է լուծենք՝ ներկայիս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր