00:00:00

«Հայէկոնոմբանկ»-ի բոլոր աշխատողներին ասել են՝ կամ Եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք

04:43, 18 դեկտեմբեր 2020 Բլոգ

Նիկոլ Փաշինյանի «շիշ բռնող» Հայկ Սարգսյանը մարզպետների վրա թիվ է դրել, դեկտեմբերի 19-ին գլխաքանակ ապահովելու համար: Այս մասին գրել է թելեգրամի Dejavu ալիքը: «Նոր հայտնի դարձավ, որ այդ գործին լծվել են նաև Խաչիկ և Սարիբեկ Սուքիասյանները (Գռզո): Հենց նոր «Հայէկոնոմբանկի» մեր աղբյուրը հայտնեց, որ բանկի մասնաճյուղերի բոլոր աշխատողներին ասել են՝ կամ կառավարության անդամների հետ Եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք: Խաչիկ Սուքիասյանը զորաշարժի է ենթարկել նաև իր մյուս բիզնես օֆիսների աշխատողներին: Նա բոլորին պարտադրում է դեկտեմբերի 19-ին մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին: Պայմանը նույնն է՝ կամ կառավարության անդամների հետ քայլում եք դեպի Եռաբլուր, կամ դիմում եք գրում և հեռանում»,- գրում է ալիքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր