00:00:00

Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել

02:44, 11 դեկտեմբեր 2020 Բլոգ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում: Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում: Հայրենիքի փրկության շարժում 10 դեկտեմբերի 2020 թ.»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր