00:00:00

Պարտված, մերժված իշխանություն չունենալը եւս մարդու իրավունք է․ Էլինար Վարդանյան

01:44, 11 դեկտեմբեր 2020 Բլոգ

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է․ «Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը՝ հենված համամարդկային արժեհամակարգի ու երազանքների վրա: Այս տարի դեկտեմբերի 10-ը մենք դիմավորում է ծանրագույն մարտահրավերների պայմաններում։ Մենք մարդու իրավունքների պաշտպանության օրը դիմավորում ենք բազմաթիվ խախտված իրավունքներով եւ խեղված ճակատագրերով։ Անհեռանկար եւ անպատասխանատու քաղաքականության հետեւանքով հրահրված պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կողմից համատարած խախտվեցին մեր հայրենակիցների իրավունքները՝ ուղեկցված առանձնակի դաժանություններով, խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքի դրսեւորումներով: Իսկ երկրի ներսում պատերազմի հետեւանքով ստեղծված անվտանգային եւ մարդասիրական ճգնաժամի պայմաններում մարդու իրավունքների մարտահրավերների ոչ պատշաճ դիմագրավումը պայմանավորված է մեր իշխանության շարունակական անգործությամբ եւ անկարողությամբ։ Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա յուրաքանչյուր իրավունքի պաշտպանությունը հատկապես պետության եւ պետական իշխանության կարեւորագույն առաքելությունն է։ Ցավոք, այսօր իշխանությունը վերածվել է սեփական քաղաքացիներից ոստիկանական ուժերի միջոցով պաշտպանվող համակարգի։ Բացի համընդհանուր իրավունքներից մենք իրավունքն ունենք չունենալ պարտված, մերժված, երկիրը պատերազմի տանող, հինգ հազար երիտասարդ զոհած եւ տասը հազար վիրավոր տված իշխանություն։ Դա եւս մարդու իրավունք է։ Իր գործողությունների հետեւանքները չգիտակցող, աններելի սխալների հետեւանքով հասարակությունը բզկտելու, երկիրը պատերազմի առաջ բացելու, երկիրը տնտեսական, սոցիալական, անվտագության ճգնաժամի հասցրած, նոր ռիսկերը գնահատելու անընդունակ իշխանություն չունենալը եւս մարդու իրավունք է։ Գերիների եւ անհետ կորածների հարցում անգործունակ, ոչինչ չանող իշխանություն չունենալը եւս մարդու իրավունք է։ Ի վերջո ստորացված, ծաղրի առարկա դարձած երկրի ղեկավար չունենալը եւս մարդու իրավունք է։ Այս իրավունքները պետք է գիտակցել եւ հարգել, եւ ոչ թե ոտնահարել ոստիկականական բիրտ ուժով։ Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք իրացնենք եւ պաշտպանենք մեր իրավունքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր