00:00:00

Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին․ Համայնքի ղեկավար

01:26, 05 դեկտեմբեր 2020 Բլոգ

Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի սիրելի բնակիչներ, Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր օժանդակում նաև հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը:
Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից: Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն: Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Կոչ եմ անում միանալ հայրենիքի փրկության շարժմանը: Մեր երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ: Աստված պահապան մեր երկրին: 04.12.2020թ. Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր