00:00:00

Այսօր մեր երկրում տիրող իրավիճակի միակ պատասխանատուն ձեր ամուսինն է. կոչ Ռիտա Սարգսյանին

04:16, 22 ապրիլ 2018 Բլոգ

Հարգելի Տիկին Ռիտա Սարգսյան։ Դիմում եմ ձեզ որպես հայ կնոջ, որպես հայ մոր։ Այսօր մեր երկրում տիրող իրավիճակի միակ պատասխանատուն ձեր ամուսինն է՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ու ոչ ոք տեղյակ չէ թե ինչով կավարտվի քաղաքացիական այս պայքարը։ Խնդրում եմ ձեզ որպես կնոջ համոզեք ձեր ամուսնուն գոնե մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը՝ որը արդեն հոգնել է լճացած վիճակից, ընդառաջ գնալ ժողովրդին և վայր դնել լիազորությունները։ Ու չփորձեք համոզել ինձ,որ կինը չի կարող ներազդել իր տղամարդու որոշումներին։ Մենք փոքր ազգ ենք և յուրաքանչյուր արյան կաթիլը թանկ է մեզ համար։ Հուսով եմ դիտելով փողոցում կատարվող իրարանցումը կշարժվի ձեր կանացի գութը և դուք քայլեր կձեռնարկեք։ Համոզեք ձեր ամուսնուն իր խիղճը և ականջները մաքրելու գործում և ընդառաջ գնալ իր ժողովրդի պահանջին։ Դերասանուհի Անահիտ Մութաֆյանի գրառումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր