Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
«Նայում եմ Արցախի փակված դարպասներին ու հասկանում, որ խելագարվելու եզրին եմ: Կորցրածներս սոսկ 121 գյուղերը չեն, հազարավոր տղաների արդեն ուրիշի հողում թափած արյունն է, էլ տուն չվերադարձող նրանց մարմինն ու հոգին, մեր անտեր մնացած սարերն ու ձորերը, ծխացող Քարվաճառը, վիրավոր ու որբացած Ղազանչեցոցն ու Դադիվանքը, Հայաստանից Արցախ վերադարձած ու Ստեփանակերտի փողոցում անտեր մնացած ու սարսափն աչքերին անտղամարդ ընտանիքը, տիրոջ ձեռքին կարոտող նռան կոտորված այգիներն ու Արցախի կառավարության շենքը, որի անտեր տանիքին էլ չի ծածանվում Արցախի Հանրապետության դրոշը: Մեր ցավն ու կորուստն հաշվելու չի...անգամ գրելու չի...
Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը: